Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյան

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ
  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1940 թ., Բեյրութ, Լիբանան։ Ավազանի անունը՝ Հովհաննես։

1946-1956թթ. - Բեյրութի Ազգային Աբգարյան և Ռուբինյան վարժարաններ։

1965-1970թթ. - Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան և

        ընծայարան:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ 

 

1966թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1968թ․  - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1972թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ` ձեռամբ Տ․ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:

1988թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

1990թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի:

2006թ․ -արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով:

 

  • Պաշտոնավարություն

 

1968-1988թթ․ – վարչական պաշտոններ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։

1988-2006 թթ. - Սբ. Հրեշտակապետաց վանքի տեսուչ:

1993-2013 թթ. - Ելևմտից տեսուչ:

2013թ.-ից - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ: